AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Հայաստանում խելամիտ կլիմայական գյուղատնտեսություն

03/09/2024

Խելամիտ կլիմայական գյուղատնտեսությունը մոտեցում է, որի ընթացքում վերափոխվում է գյուղատնտեսության զարգացումը՝ հաշվի առնելով ներկայիս կլիմայական փոփոխությունները, այն բարձրացնում է կայուն արտադրողականությունը, ամրապնդում է հարմարվողականությունը, հնարավորության դեպքում նվազեցնում է ջերմոցային գազերի արտանետումները և նպաստում պարենային անվտանգության ու զարգացման նպատակների իրականացմանը։

Հայաստանում խելամիտ կլիմայական գյուղատնտեսությունը ներառում է օրգանական արտադրություն, ջերմոցային տնտեսություններ, ինտենսիվ այգիներ, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրություններ, որոնք պարունակում են ԽԿԳ -ի մեկ կամ մի քանի տարրեր, ինչպիսիք են կաթիլային ոռոգումը, մուլչապատումը (հողը գոլորշացումից պահպանելու համար ստեղծված արհեստական խոտածածկ), հակակարկտային ցանցերը և այլն։

Հայաստանում խելամիտ կլիմայական գյուղատնտեսության մոդելներից է ARGRAIN ընկերությունը, այն գործում է 2009թ.-ից, ունի 200հա մակերես, գտնվում է ծովի մակարդակից 1850մ բարձրության վրա: Աճեցնում են հնագույն տեսակի ցորեն և սիսեռ: Սիսեռն օգտագործվում է հողի որակը և հատկապես ազոտի հավասարակշռությունը պահպանելու համար:

Արտադրության համար սինթետիկ պարարտանյութեր չեն օգտագործվում, անհրաժեշտության դեպքում գոմաղբն օգտագործվում է հողի սննդանյութերի հավասարակշռությունը բարելավելու համար:

Դաշտերը ոռոգվում են միայն անձրևաջրերով, ինչը հավասարակշռում է տարածաշրջանի ջրային ռեսուրսների օգտագործման քանակը։

Հողի փխրեցումը կատարվում է մի փոքր ուշ, քան մյուս տնտեսություններում, ինչը թույլ է տալիս վերացնել մոլախոտերը և դրանք խառնել հողի հետ՝ ավելացնելով նրա սննդանյութերի մակարդակը, ինչպես նաև հետաձգում է ցորենի մշակումը հիմնական վնասատուներից խուսափելու համար, պարզապես այն պատճառով, որ բույսերի աճի շրջանն ավելի ուշ է ընկնում, քան վնասատուների ներխուժման ակտիվության ժամանակը։

Բուսական մնացորդներն օգտագործվում են որպես կենդանիների կեր։

Ջերմոցի շահագործման պարամետրերը ճշգրտորեն վերահսկվում են ջերմաստիճանի, պարարտանյութի և ջրի օգտագործման համար և փոխկապակցված են կլիմայի հետ: