31/07/2024
Կալիֆորնիայի Իրվայնի համալսարանի և Միչիգանի համալսարանի գիտնականների թիմը հայտնաբերել է գլոբալ տաքացման բացակայող գործոնը: Այս մասին հաղորդվում է Journal of Geophysical Research` Atmospheres ամսագրում հրապարակված հոդվածում։
Հետազոտողները պարզել են, որ կլիմայական Energy Exascale Earth System Model (E3SM) մոդելի հին տարբերակներում սառույցն անդրադարձնում էր մոտ հինգ տոկոսով ավելի լույս, քան իրականում էր: Դա հանգեցրել է սառույցների հալքի թերագնահատմանը, քանի որ հաշվի չեն առնվել սառույցի միկրոֆիզիկական հատկությունները` ներառյալ ջրիմուռների և փոշու ազդեցությունը, որոնք նվազեցնում են անդրադարձման ունակությունը:
Գիտնականներն օգտագործել են արբանյակային տվյալներ Գրենլանդիայի սառցե վահանի ալբեդոյին հետևելու համար: Նոր տվյալները հաշվի առնելով` սառցե վահանը հալվում է մոտ վեց գիգատոն ավել արագությամբ, քան ցույց էին տվել հին մոդելները: Այս արդյունքները ընդգծում են մանրուքների հաշվի առնելու կարևորությունը, որոնք կարող են էապես ազդել կլիմայական կանխատեսումների վրա: Հետազոտության հեղինակները հույս ունեն, որ իրենց աշխատանքը կօգնի բարելավել կլիմայական մոդելների ճշգրտությունը ձյան և սառցի հետ կապված հակադարձ կապերը հաշվի առնելու շնորհիվ: