AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«Կլիմայական գեոինժեներիան» կարող է ունենալ և´ դրական, և´ բացասական ազդեցություն

26/06/2024

Տարբեր երկրների հետազոտողներ փորձեր են անցկացնում՝ հասկանալու համար հնարավոր է արդյոք դանդաղեցնել Երկրագնդի կլիմայի տաքացումը։ Այնուամենայնիվ, կլիման փոխելու փորձերը «կլիմայական գեոինժեներիայի» միջոցով կարող է բացասական հետևանքներ ունենալ այլ տարածաշրջանների վրա։ 

Սան-Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները նախազգուշացրել են, որ դրա արդյունքում կարող են սաստկանալ ջերմային ալիքները Եվրոպայում։ 
Ավստրալիայում գիտնականներն արդեն չորս տարի է փորձարկում են ծովային ամպերի «սպիտակեցման» փորձերը, որը, ինչպես ակնկալվում է, կդանդաղեցնի ջերմաստիճանի բարձրացումը և Մեծ Արգելախութի բացառիկ կենսաբազմազանության կործանումը: Ծովային ամպերի «սպիտակեցման» տեխնոլոգիայի հիմքում ընկած է ծովի աղի մասնիկների (աերոզոլների) ներարկումը շերտա-կույտավոր ամպերի մեջ, որի արդյունքում ամպամածությունը ավելանում է և օվկիանոսի ջրերը ավելի քիչ են տաքանում Արեգակից:

🇺🇸 Վաշինգտոնի համալսարանի գիտնականները ինքնաթիռից ծովի աղի մասնիկներ են ցողել Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի վրա: Այս փորձը դադարեցվեց տեղական իշխանությունների կողմից՝ հնարավորություն տալով նրանց գնահատելու, արդյոք աերոզոլը պարունակում է քիմիական նյութեր, որոնք կարող են վտանգ ներկայացնել ծովածոցի տարածքում գտնվող մարդկանց կամ կենդանիների առողջությանը:
Nature Climate Change ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «կլիմայական գեոինժեներիայի» փորձերի բացասական հետևանքները դժվար է կանխատեսել: Փորձագետներն ահազանգում են, որ վերահսկողության բացակայությունը նշանակում է, որ առանձին երկրներ, ընկերություններ կամ նույնիսկ հարուստ անհատներ կարող են փորձել փոխել իրենց տեղական կլիման, նույնիսկ եթե դա վնասում է այլ բնակավայրերում ապրող մարդկանց:

Տես ավելին՝ https://www.meteovesti.ru/news/1719227768297-klimaticheskaya-geoinzheneriya-mozhet-imet-dvoyakie-posledstviya