AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Հանդիպում Կովկասի բնության հիմնադրամի Հայաստյան ներկայացուցչության հետ

26/06/2024

Կովկասի բնության հիմնադրամի Հայաստյան ներկայացուցչության և  ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի շարունակական արդյունավետ համագործակցության շրջանակներում հունիսի 25-ին ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում Կովկասի բնության հիմնադրամի Հայաստյան ներկայացուցչության  ծրագրերի ղեկավար Արման Ավագյանի հետ։
«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը շնորհակալություն հայտնեց անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի աշխատանքներին ցուցաբերած աջակցության համար։ Կենսաբազմազանության մոնիթորինգի կարողությունների բարելավման նպատակով Կովկասի բնության հիմնադրամի և ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի միջև կնքված դրամաշնորհային պայմանագրի շրջանակներում նվիրաբերվել է դյուրակիր համակարգիչ, հիշողության ներքին և արտաքին կրիչներ, եռոտանի, հեռադիտակ, նմուշառման արկղեր, արշավային կոշիկներ և գլխի լապտերներ` կենսաբազմազանության մոնիթորինգի գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով։