ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի ծառայության ջրերի որակի Երևանի լաբորատորիայի կայուն օրգանական աղտոտիչների լաբորատորիայի գլխավոր մասնագետի թափուր հաստիք
11/06/2024
Աշխատանքային պայմաններ՝ ժամանակավոր
Աշխատանքի վայրը՝ ք.Երևան
Աշխատավարձը՝ 195000 դրամ
Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00
Պարտականություններ՝
- մշակում և կիրառում է իր պատասխանատվության տակ գտնվող լաբորատոր սարքերի/սարքավորումների համար մեթոդներ;
- իրականացնում է իր պատասխանատվության տակ գտնվող լաբորատոր սարքերի/սարքավորումների ստուգաչափում և սպասարկում;
- շահագործում է իր պատասխանատվության տակ գտնվող լաբորատոր սարքերը/սարքավորումները;
- լիարժեք տիրապետում է իր պատասխանատվության տակ գտնվող լաբորատոր սարքերի/սարքավորումների շահագործման համար կիրառելի համապատասխան մեթոդներին;
- իրականացնում է ջրի նմուշների նմուշապատրաստում
- իրականացնում է ջրի նմուշներում համապատասխան ֆիզիկաքիմիական պարամետրերի որոշում;
- իրականացնում է անալիզների արդյունքների հավաքագրում, ամբողջացում/մշակում և փոխանցում է մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի ծառայության պետին;
- տարվա համար կազմում է նախատեսած անհրաժեշտ նյութերի, պահեստամասերի և այլ օժանդակ իրերի ցանկ և փոխանցում մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի ծառայության պետին;
- պահպանում և պատշաճ կերպով օգտագործում է մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի ծառայության պետից ընդունած գույքը, սարքեր/սարքավորումները։
Սահմանված պահանջներ՝
- Քիմիայի, կենսաքիմիայի կամ քիմիական տեխնոլոգիայի բարձրագույն կրթություն և առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ;
- Համակարգչային գիտելիքներ;
- Տիրապետում է օտար լեզուների (անգլերեն, ռուսերեն);
- Տիրապետում է լաբորատոր սարքերի շահագործմանը և մեթոդաբանությանը;
- Ծանրաբեռնված և պատասխանատու աշխատանքային ռեժիմում աշխատելու ունակություն;
- Միջանձնային, հաղորդակցման և թիմում աշխատելու բավարար հմտություններ;
- Աշխատանքային ժամանակի պատշաճ կառավարման կարողություն;
- Լավ գիտական դատողություն:
Ինքնակենսագրությունը (CV-ին) կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին` hmc@env.am, վերնագիր բաժնում նշելով` ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի «Մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի ծառայության ջրերի որակի Երևանի լաբորատորիայի կայուն օրգանական աղտոտիչների լաբորատորիայի գլխավոր մասնագետ»-ի թափուր հաստիք։
Դիմելու վերջնաժամկետը՝ հունիս 25, ժամը 18:00: