AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Քասախ գետ ավազանի դաշտային հետազոտություններ Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի ուսանողների հետ

17/05/2024

Մայիսի 10-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի ծառայության աշխատակիցների Քասախ գետ ավազանի դաշտային հետազոտությունների և նմուշառումների աշխատանքներին ցանկություն էին հայտնել մասնակցել Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի «Լաբորատոր հետազոտություններ և չափումներ արտադրությունում» մասնագիտության ուսանողները։
Ուսանողները մասնակցել են ինչպես գետից ջրի նմուշ վերցնելու և դաշտային չափումների պրոցեսին, այնպես էլ հնարավորություն են ունեցել ուղղելու իրենց հետաքրքրող թեմատիկ հարցերն ու ստանալ դրանց պատասխանները:
Ընթացքում ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ ուսանողները քննարկել են զանազան թեմաներ էկոլոգիայի ոլորտի վերաբերյալ: