AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Հերթական ճանաչողական այցը

13/05/2024

Մայիսի 6-ին Արտաշատի օդերևութաբանական կայանը ճանաչողական այցի շրջանակում հյուրընկալել էր Արևաբույրի Հրաչյա Թադևոսյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներին։
Այցի ընթացքում աշակերտներին ներկայացվել է օդերևութաբանի մասնագիտության կարևորությունը, ցուցադրվել կայանում առկա գործիք-սարքավորումները` հողի և օդի ջերմաչափերը, քամու ուղղության և արագության չափիչ սարքերը, տեղումնաչափը։ 
Ընթացքում փորձագետների հետ աշակերտները քննարկել են զանազան թեմաներ էկոլոգիայի ոլորտի վերաբերյալ: