AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Այց ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիա

13/05/2024

Կլիմայի փոփոխության հարմարվողականության «թվային երկվորյակը», որը մշակվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից, բեկումնային ծրագիր է, որի նպատակն է ստեղծել գործիք բարձր լուծաչափի (5-10 կմ) գլոբալ կլիմայի փոփոխության կանխատեսումների համար:
Ի տարբերություն նախկին կլիմայական կանխատեսումների, կլիմայի փոփոխության «թվային երկվորյակը» նպատակ ունի ապահովել թարմացված արդյունքներ՝ առնվազն տարին մեկ անգամ: Այս հաճախականությունը թույլ է տալիս ինտեգրել գիտական առաջընթացները՝ կիրառելով դրանք որոշումների կայացման մեջ:
Կլիմայի փոփոխության «թվային երկվորյակը» հնարավորություն է տալիս իրականացնել փորձարարական հաշվարկներ՝ գնահատելով տարբեր սցենարների կամ քաղաքական որոշումների հնարավոր ազդեցությունները մոլորակի կլիմայական համակարգի էվոլյուցիայի վրա:
Ծրագիրը խթանում է բազմաթիվ եվրոպական հաստատությունների, կլիմայի կենտրոնների, սուպերհամակարգչային սարքավորումների և ակադեմիաների միջև համագործակցությունը՝ ապահովելով կլիմայի մոդելավորման համապարփակ մոտեցումը:
Մայիսի 3-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիան հյուրընկալել էր Երևանի թիվ 133 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներին:
Այցի նպատակն էր իրականացվող «Էկոլոգիական հիմնախնդիրներ» դպրոցական նախագծային աշխատանքների շրջանակներում ծանոթանալ շրջակա միջավայրի աղտոտվածության խնդիրներին, մակերևութային ջրերի, մթնոլորտային օդի, հողերի, հիդրոկենսաբանական մոնիթորինգի գործընթացին, լաբորատորիայում որոշվող աղտոտող նյութերի փորձազննության գործընթացներին, տվյալների վերլուծությանն ու շրջակա միջավայրի որակի գնահատման մեթոդներին:
Աշակերտները ծանոթացան լաբորատոր տարբեր սենյակներում առկա սարքավորումներին, դրանց աշխատանքին ու պատկերացում կազմեցին շրջակա միջավայրի մոնիթորինգի ամբողջական շղթայի մասին:
Ընթացքում երեխաները փորձագետների հետ քննարկեցին էկոլոգիական հիմնախնդիրների կարևորությունը, խոսեցին աղտոտման մարդածին ու բնական աղբյուրների մասին, նշվեց նաև մաքուր միջավայր ունենալու համար իրականացվող միջոցառումների ու աղտոտվածության կանխման նշանակության մասին:
Լաբորատորիայի մասնագետները միշտ պատրաստակամ են և մեծ սիրով պատասխանեցին աշակերտների բոլոր հարցերին՝ նպատակ ունենալով մի փոքր ներդրում ունենալ էկոկրթության կարևորագույն գործընթացի մեջ: