AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«Եվրոպայի կլիմայի վիճակը 2023 թվականին»

23/04/2024

2023 թվականին Եվրոպայում դիտվել է ամենատաք կամ երկրորդ ամենատաք տարին՝ համաձայն տարբեր կլիմայական տվյալների աղբյուրների, մինչդեռ ծովի մակերևույթի միջին ջերմաստիճանը եղել է ռեկորդային ամենատաքը: 
Կլիմայի փոփոխության Կոպեռնիկուս ծառայության 2023 թվականի Եվրոպայի կլիմայի վիճակի զեկույցը, որն առաջին անգամ պատրաստվել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) հետ համատեղ, մտահոգիչ է: Ռեկորդային ջերմաստիճանների հետ մեկտեղ դիտվեց միջինից ավելի բարձր մակերևութային հողի չորություն, անտառային հրդեհներ, երաշտներ և ջրհեղեղներ: 
Այս տարի քննարկվել են նաև կլիմայի քաղաքականությանը և կլիմայական գործողություններին վերաբերվող հարցեր: 
🌡 Ջերմաստիճանի բարձրացումը ցամաքում և ծովում
Միջին տարեկան ջերմաստիճանը Եվրոպայի մեծ մասում բարձր էր նորմայից 2․6°C-ով, իսկ Ալպերի որոշ հատվածներում` 2․3°C-ով:
Եվրոպան ամենաարագ տաքացող մայրցամաքն է, որի ջերմաստիճանը բարձրանում է մոտ երկու անգամ ավելի արագ, քան համաշխարհային միջին ցուցանիշն է: 
Եվրոպայի ռեկորդային երեք տարիները դիտվել են 2020 թվականից ի վեր, իսկ տասը ամենատաքը՝ 2007 թվականից ի վեր:
«2023 թվականին Եվրոպան ականատես եղավ երբևէ գրանցված ամենամեծ անտառային հրդեհներին, առանձին հատվածներում՝ ամենախոնավ տարիներից մեկին, ծովային ջերմային ալիքներին և համատարած ավերիչ ջրհեղեղներին: Ջերմաստիճանները շարունակում են աճել՝ մեր տվյալները դարձնելով ավելի կենսական՝ կլիմայի փոփոխության ազդեցություններին նախապատրաստվելու համար»,- ասել է C3S-ի տնօրեն Կառլո Բուոնտեմպոն:
Կլիմայի փոփոխություն և առողջություն
Բարձր ջերմաստիճանի հետ կապված՝ 2023 թվականին ռեկորդային թվով «էքստրեմալ ջերմային սթրեսով» օրեր են գրանցվել: Զեկույցում նշվում է, որ Եվրոպայում առնվազն «ուժեղ ջերմային սթրեսով» օրերի թվի աճի միտում կա։ 
Հուլիսին անոմալ շոգերի հետևանքով Հարավային Եվրոպայի բնակչության առնվազն 41%-ը տուժել է։ Ընդհանուր առմամբ էքստրեմալ եղանակակլիմայական երևույթների բացասական ազդեցությունը մարդու առողջության վրա աճում է. շոգից մահացությունը վերջին 20 տարում աճել է մոտ 30%-ով: 
Տես ավելին՝ https://climate.copernicus.eu/widespread-floods-severe