AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Գիտնականները բացահայտել են Երկրի վրա ամենամաքուր օդի գտնվելու վայրը և դրա գաղտնիքները

18/04/2024

Հայտնի է, որ աշխարհի ամենամաքուր օդը Հարավային օվկիանոսի վրա է, բայց այժմ նաև բացահայտվել է, թե ինչպես է այն ինքնամաքրվում:
Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հազարավոր կիլոմետրերի վրա տարածվող յուրատեսակ ամպերը անձրևներների միջոցով մաքրում են Հարավային Օվկիանոսի օդը աերոզոլներից:
Որքան շատ է խոնավությունը այս ամպերի մեջ, այնքան օդի ինքնամաքրումը ավելի ինտենսիվ է տեղի ունենում:
Հարավային օվկիանոսը հայտնի է որպես աշխարհի ամենամաքուր օդի բնօրրան։ Оդը այստեղ համեմատաբար քիչ է աղտոտված տարբեր տեսակի արտանետումներով, քանի որ Հարավային օվկիանոսը հեռու է գտնվում մարդու ակտիվ գործունեության հիմնական շրջաններից։ Այնուամենայնիվ, սա մաքուր օդի պահպանման միակ պատճառը չէ:
Ավստրալիայի Մոնաշի Համալսարանի գիտնականների կատարած նոր ուսումնասիրությունը, որը հրապարակվել է «Nature» ամսագրում, բացահայտել է Հարավային օվկիանոսի օդի ինքնամաքրման գաղտնիքները։ Հետազոտական թիմը ուսումնասիրել է Հարավային օվկիանոսի ամպերի կառուցվածքը։
Արբանյակային պատկերները ցույց են տվել, որ այս ամպերը շատ նման են մեղվի փեթակների բջիջներին և տարածվում են հազարավոր կիլոմետրերի վրա։
Առանձնացնում են ամպերի երկու տեսակ՝ կախված ամպային «բջիջների» դատարկ կամ լիքը լինելուց։
Թասմանիա կղզում գտնվող «Cape Grim» աստղադիտարանի օդի աերոզոլների կոնցենտրացիայի և մթնոլորտային տեղումների երկարամյա դիտարկումները ցույց են տալիս, որ մաքուր օդը պայմանավորված է «բաց բջջային» ամպերից դիտվող անձրևներով:
Գիտնականները կարծում են, որ դա տեղի է ունենում այս ամպերի կողմից կարճատև, բայց ինտենսիվ անձրևներ առաջացնելու հետևանքով, որոնք կարծես լվանում են օդում առկա աերոզոլի մասնիկները:
Ավելին` https://theconversation.com/the-southern-ocean