AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Այց ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Երևանի ագրոօդերևութաբանական կայան

09/04/2024

Ապրիլի 8-ին ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Երևանի աերոլոգիական կայանը հյուրընկալել էր «Օտար լեզուներ – Մակսեդան» դպրոցի աշակերտներին։

Այցի նպատակը 7-րդ դասարանի աշխարհագրություն և ֆիզիկա առարկաների «Եղանակ և կլիմա» թեման հասկանալի դարձնելն էր, աշակերտների նախագծային աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելն ու կայանում առկա գործիք-սարքավորումներին ծանոթանալը։
 
Այցի ընթացքում աշակերտները ծանոթացել են կայանում առկա գործիք-սարքավորումներին․ հողի և օդի ջերմաստիճափ, քամու ուղղության և արագության չափիչ սարքեր, տեղումնաչափ, աերոլոգիական դիտարկումներ իրականացնելու համար նախատեսված զոնդ և այլն: Աշակերտները տեղեկացել են կայանում իրականացվող զոնդարկման աշխատանքների մասին, ինչի արդյունքում հնարավոր է ստանալ մթնոլորտի ուղղաձիգ կտրվածքի մինչև 30-40կմ բարձրության օդի ջերմաստիճանի, ճնշման, քամու ուղղության և արագության վերաբերյալ տվյալներ, ինչը մեծ նշանակություն ունի ինչպես ավիացիայի սպասարկման, այնպես էլ եղանակի կանխատեսման համար։