AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«Կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջնագծում»․ ստեղծագործական մրցույթն ամփոփվեց մարտի 25-ին

26/03/2024

Կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջնագծում»․ այս խորագրով ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, Օդերևութաբանության համաշխարհային օրվա և ՀՀ-ում Անտառագետի, Ջրաբանի և Օդերևութաբանի օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում՝ ոլորտի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով կազմակերպել էր նկարչական մրցույթ։

Ստեղծագործական մրցույթն ամփոփվեց մարտի 25-ին՝ մեծ հանդիսավորությամբ։ Ամենաշատ հավանում ստացած 4 նկարների հեղինակներին՝ մասնագիտական օրերին նվիրված նիստի ժամանակ պարգևատրեցին ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը, տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը և «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Մրցույթի շրջանակներում տասնյակ երեխաներ ներկայացրել էին «Կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջնագծում» խորագրով նկարներ։
Մրցույթի պահանջներին համապատասխան ամենաշատ հավանում ստացած 4 նկարի հեղինակները ճանաչվեցին հաղթող: 

Մրցանակների արժանացած փոքրիկ նկարիչներն են՝ 

  • 1-ին տեղ․ Մուրադյան Մարիամ - 6 տարեկան, Արարատի մարզ, գյուղ Նշանավան (671 հավանում)
  • 2-րդ տեղ. Երեմյան Գոհար - 9 տարեկան, Երևան (531 հավանում) 
  • 3-րդ տեղ․ Սարգսյան Նարե - 9 տարեկան, Երևան (515 հավանում) 
  • 4-րդ տեղ. Շհոյան Լևոն - 12 տարեկան, Գեղարքունիքի մարզ, գյուղ Կարմիրգյուղ (251 հավանում)

Հաղթող մասնակիցները ստանացան նաև փոքրիկ հուշանվերներ և ՄԱԶԾ կողմից տրամադրված կլիմայական արկղիկներ, ինչը անշուշտ կհարստացնի մեր ապագա սերնդի գիտելիքները՝ կլիմայական հիմնահարցերի վերաբերյալ։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին հետաքրքրության, ակտիվության և յուրօրինակ նկարների համար: