AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՀՀ ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի «Աշխարհատեղեկատվական համակարգերի և հեռազննման ծառայության գլխավոր մասնագետ»-ի թափուր հաստիք

26/03/2024

Աշխատանքային պայմաններ՝  մշտական
Աշխատանքի վայրը՝  ք.Երևան
Աշխատավարձը՝  240000 ՀՀ դրամ
Աշխատանքային ժամեր՝  09:00-18:00

Սահմանված պահանջներ՝

  • Ունենալ քարտեզագրություն և կադաստրային գործ, կամ աշխարհագրություն, կամ կենսաբանություն, կամ հողագիտություն մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն և երեք տարվա ոլորտային աշխատանքային ստաժ, 
  • Համակարգչային ծրագրերի իմացություն, տվյալների բազայի հետ աշխատելու հմտություն,
  • Ունենալ համակարգչային տեխնիկայի հետ աշխատելու հմտություն, համացանցից օգտվելու կարողություն, տիրապետել ԱՏՀ և ՀԶ մեթոդներով աշխատելու համակարգչային ծրագրերին.
  • Ունենալ իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • Անթերի տիրապետել հայոց լեզվին։

Պարտականություններ՝

  • Իրականացնել hիդրոօդերևութաբանական տարրերի ու պրոցեսների և շրջակա միջավայրի բաղադրիչների մոնիթորինգ աշխարհատեղեկատվական համակարգերի և հեռազննման մեթոդներով։ 
  • ԱՏՀ և ՀԶ մեթոդներով ուսումնասիրել անտառների, օդերևութաբանության, հիդրոլոգիայի, թափոնների ոլորտները, աջակցել խնդիրների բացահայտմանն ու վերլուծման աշխատանքներին։
  • Ուսումնասիրել շրջակա միջավայրին առնչվող կադաստրի վարման և հաշվառման նյութերը։
  • Իրականացնել տարածական կոորդինատավորված տվյալների հավաքագրում, մշակում, վերլուծություն, վերծանում, տվյալների հիմնապահեստի ստեղծում և պահպանում, քարտեզագրական նյութերի տարածում։
  • Կատարել  ծառայության պետի  կողմից հանձնարարված աշխատանքներ,
  • Իրականացնել ծառայության կանոնակարգով նախատեսված այլ գործառույթներ,
  • Կրել պատասխանատվություն իր գործառույթների ապահովման, օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվության, իր մեղքով կազմակերպությանը պատճառված վնասի համար։

Ինքնակենսագրությունը  (CV-ին) կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին` hmc@env.am, վերնագիր բաժնում նշելով` ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի «Աշխարհատեղեկատվական համակարգերի և հեռազնման ծառայության գլխավոր մասնագետ»- ի թափուր հաստիք։

Դիմելու վերջնաժամկետը՝  ապրիլի 22, ժամը 18:00: