AM RU EN

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 11-17-ը. (2024թ․)

19/03/2024

Սևանա լճի մակարդակը մարտի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել՝ 1900.19 մ (17.03.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 2սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով մարտի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.517մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից մարտի 17-ը ներառյալ՝ 16.176մլն. մ³: