AM RU EN

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն

Հովտային շրջաններում վաղահաս կարտոֆիլի ցանք

27/02/2024

Հաշվի առնելով օդերևութաբանական պայմանները՝ հովտային շրջաններում վաղահաս կարտոֆիլի տնկումը կատարվում է, երբ օդի միջին ջերմաստիճանը հասնում է մինչև +10․․․+14°C (վարելաշերտում 0-20 սմ՝ մինչև +7․․․+10°C)։ Մարտ ամսվա օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 1-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։
Հովտային շրջաններում օդի միջին ջերմաստիճանը սպասվում է +9․․.+12°C, տեղ-տեղ՝ +12․․․+14°C։ Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը մինչև -3․․․-5°C, Տավուշի հովտային շրջաններում՝ մինչև 0․․․-5°C, իսկ առավելագույն ջերմաստիճանը սպասվում է +20․․․+24°C, Սյունիքի հովիտներում՝ +24․․․+27°C։ Տեղումների քանակը հանրապետության հովտային շրջաններում սպասվում է 20-61մմ։ Այս տարի վաղահաս կարտոֆիլի տնկումը նպատակահարմար է սկսել մարտի առաջին տասնօրյակից, առանձնապես մարտի 3-ից։ Ցրտահարությունից խուսափելու համար ցանքսը նպատակահարմար է կատարել հողի ավելի խորը շերտում։