AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Թափոնների կառավարման, շրջանաձև տնտեսության և կլիմայի փոփոխության մեղմացման միջոցառումների միջև ավելի լավ կապը կարող է խթանել ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը

26/02/2024

Թեև եվրոպական երկրներն արդեն ունեն բազմաթիվ նախաձեռնություններ թափոնների կառավարման և շրջանաձև տնտեսության վերաբերյալ, սակայն շրջանաձև տնտեսության գործողությունները, ընդհանուր առմամբ, քիչ են ներկայացված կլիմայական ազգային քաղաքականություններում և միջոցառումներում, հաճախ դրանց միջոլորտային բարդության և կլիմայի հաշվետվություններում դրանք դիտարկելու հատուկ ուղեցույցների բացակայության պատճառով: 
Շրջանաձև տնտեսության քաղաքականության և միջոցառումների որոշ ձևեր ներառված են եվրոպական երկրների կողմից ներկայացված կլիմայական քաղաքականության 6%-ում (կենտրոնանալով թափոնների վրա): Թափոնների հատվածի ընդհանուր ջերմոցային գազերի արտանետումները եվրոպական երկրներում 1990 թվականից ի վեր նվազել են 42%-ով և, համաձայն կանխատեսումների, կշարունակեն նվազել՝ մինչև 2050 թվականը: Ակնկալվող կրճատումը կազմում է 68%-ով՝ 1990 թվականի համեմատ: Թեև թափոնների ոլորտը կազմում է ՋԳ արտանետումների մոտ 3%-ը, թափոնների ավելի լավ օգտագործումը որպես ռեսուրս և կանխարգելումը կարող է օգնել նվազեցնել արտանետումները այլ ոլորտներում:  
Թափոնների կառավարումը և շրջանաձև տնտեսությունը զգալի ներուժ ունեն կլիմայի փոփոխության մեղմման գործում: Այս երկու ոլորտների կապակցումից երկրները կարող են օգուտ քաղել: 
Ավելին 
https://www.eea.europa.eu/en/newsroom/news/better-links-between-waste-management