AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները տնօրեն Լևոն Ազիզյանի գլխավորությամբ այցելեցին Թումո լաբեր

26/02/2024

Փետրվարի 22-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները տնօրեն Լևոն Ազիզյանի գլխավորությամբ այցելեցին Թումո լաբեր` տեղում ծանոթանալու ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կրթական ուղղություններին, իրականացվող հետազոտական աշխատանքներին և ծրագրերին։
Երկուստեք ներկայացվեցին գործունեության հիմնական ուղղություններն ու իրականացվող աշխատանքները։
Թումո լաբերի կողմից ներկայացվեց «Երկրի կլիմայական ցանց» նախագիծը և դրա շրջանակում իրականացվող աշխատանքերը՝ պլանավորումից մինչև տվյալների հավաքագրում։
Նախագծի շրջանակում մինչև օգոստոսի վերջ Թումո տուփերում կտեղակայվեն 50 կլիմայական IoT սարքեր (եղանակի կանխատեսման կայաններ), որոնք կչափեն քամու արագությունը, ուղղությունը, օդի որակը, ջերմաստիճանը, խոնավությունը, մթնոլորտային ճնշումը, ուլտրաճառագայթային ինդեքսը և այլն։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները ծանոթացան Թումո լաբերում ընթացող աշխատանքներին և սարքավորումներին։
Հանդիպման ընթացքում նախանշվեցին համագործակցության հետագա ուղղությունները, մասնավորապես՝ շրջակա միջավայրի մոնիթորինգի և կլիմայի փոփոխության ոլորտում հետազոտությունների իրականացում, համատեղ հետազոտական հոդվածների տպագրում և ծրագրերի իրականացում, Թումո լաբերի ուսանողներին մասնագիտական և մեթոդական աջակցության ցուցաբերում և այլն։
Հաջորդիվ նախատեսվում է Թումո լաբերի ներկայացուցչների այցը «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ՝ կազմակերպության աշխատանքներին և սարքավորումներին ծանոթանալու նպատակով։