AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ամբողջ աշխարհում հողերը կորցնում են կալիումը՝ վտանգի տակ դնելով բերքը

23/02/2024

Գյուղատնտեսական հողահանդակներում կալիումի դեֆիցիտը չճանաչված, բայց պոտենցիալ սպառնալիք է համաշխարհային պարենային անվտանգության համար, ինչպես հայտնում են Լոնդոնի հետազոտական կենտրոնի, Էդինբուրգի համալսարանի և Մեծ Բրիտանիայի Էկոլոգիայի և հիդրոլոգիայի կենտրոնի հետազոտողները: 
Կալիումը պատկանում է այն տարրերի թվին, որի կարիքն ունեն բույսերն իրենց աճի համար։ Այն բույսին է անցնում արմատների միջով հողի խոնավության մեջ լուծված աղերի ձևով, բայց հողի մեջ կալիումի լուծելի աղեր քիչ կան: Այդ պատճառով էլ առանց պարարտանյութի ցանքից հետո հողն աղքատանում է կալիումի աղերից և բերքատվությունը նվազում է։
Ֆերմերները հաճախ իրենց դաշտերը հարստացնում են կալիումական  պարարտանյութերով, սակայն կալիուամական պարարտանյութերի թանկացումը և դրանց մատակարարման հետ կապված խնդիրները կարող են խոչընդոտել դրա օգտագործմանը։ 
Հետազոտողները հայտնում են, որ ամբողջ աշխարհում գյուղատնտեսական հողերի մոտ 20%-ը բախվում է կալիումի խիստ պակասի, որի հետ կապված որոշակի շրջաններ ամենայն հավանականությամբ ավելի շատ գյուղատնտեսական կորուստներ կունենան, այդ թվում՝ Հարավ-արևելյան Ասիայի գյուղատնտեսական հողերի 44%, Լատինական Ամերիկայում՝ 39%, Սահարայի հարավում գտնվող Աֆրիկայում՝ 30%–ը և Արևելյան Ասիայում՝ 20%։
Ներկայումս կալիումական պարարտանյութերի արտադրության 80% -ը բաժին է ընկնում Կանադային, Ռուսաստանին, Բելառուսին և Չինաստանին։ 
Միայն 2021 թվականին կալիումի սպառումը հասել է 45 միլիոն տոննայի, ըստ  հետազոտողների կանխատեսումների մինչև 2025 թվականը համաշխարհային արտադրությունը  կհասնի 69 միլիոն տոննայի։
Կալիումական պարարտանյութերի արտադրությունը զգալի ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի վրա: Կալիումական պարարտանյութերի արտադրությունը միլիոնավոր տոննա աղբ է առաջացնում, որը հիմնականում կազմված է նատրիումի քլորիդ աղերից և թափվելով հողի մեջ՝  վնասում է բույսերին ու կենդանիներին։
Հետազոտական կենտրոնն առաջարկում է ստեղծել միջկառավարական համագործակցային հարթակ, որպեսզի մշակվի արտադրման, օգտագործման և մոնիթորինգի  գլոբալ քաղաքականություն, ինչպես մշակվել է ազոտի համար։
Տես ավելին՝ https://www.technologynetworks.com/.../soils-around