AM RU EN

ԼՈՒՐԵՐ

2024 թվականին առաջընթաց կլինի եղանակի կանխատեսման մոդելների և մեքենայական ուսուցման ոլորտներում

23/02/2024

Եղանակի կանխատեսման եվրոպական կենտրոնի (ECMWF) գլխավոր տնօրեն Ֆլորենս Ռաբիերը նշել է, որ 2024 թվականին ECMWF-ի անդամ պետությունների հետ կմշակվի նոր ռազմավարություն 2025-2034 թվականների համար: Այն կհամատեղի եղանակի կանխատեսման ավանդական մոտեցումը մեքենայական ուսուցման մոդելի հետ՝ օպտիմալացված արդյունքներ ստանալու համար։
Արդեն ներդրվել է մեքենայական ուսուցման վրա հիմնված դիտարկմումների մոնիթորինգի համակարգ և լավ արդյուքներ են ստացվել ծովերում սառույցի կոնցենտրացիան գնահատելու համար։ Մոդելի մոտ 70-80%-ը պատրաստ կլինի այս տարի: Կշարունակվի ընդհանուր ամպային ենթակառուցվածքի զարգացումը, որտեղ կտեղափոխվեն Copernicus-ի կլիմայի և մթնոլորտի տվյալների ֆոնդը: Ինչ վերաբերում է բաց տվյալներին, կթողարկվեն բավականին հետաքրքիր տվյալներ 0,25° լուծաչափով, որոնք օգտագործում ենք ERA5-ի վերավերլուծության մեջ, այն շատ օգտակար կլինի մեքենայական ուսուցման ժամանակ։
Մոդելի օգտագործումը կբարելավվի եղանակային հիմնական պարամետրերի ճշգրտությունը, հատկապես օդի ջերմաստիճանի և հողի տվյալների։ Շատ կարևոր է կանխատեսումների անորոշություններն արտացոլող նոր սխեման, որը կոչվում է Stochastically Perturbed Parametizations (SPP):
Ի թիվս բազմաթիվ այլ փոփոխությունների, կարևոր ևս մեկ փոփոխություն է այն, որ տվյալներն ունեն ավելի բարձր լուծաչափ և բարելավված դիտարկումների համակարգ:
Արդեն մշակվել են Երկրի երկու գլոբալ երկվորյակներ՝ կլիմայի փոփոխության հարմարվողականության և էքստրեմալ եղանակային երևույթների:
Տես ավելին՝ https://www.ecmwf.int/.../year-will-see-model