AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Այց ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Երևանի ագրոօդերևութաբանական կայան

20/02/2024

Փետրվարի 19-ին, ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Երևանի ագրոօդերևութաբանական կայանը ճանաչողական այցի շրջանակներում հյուրընկալել էր Երևանի N 107 դպրոցի աշակերտներին։
Այցի ժամանակ աշակերտները ծանոթացել են ագրոօդերևութաբանական, օդերևութաբանական դիտարկումներին, կատարվող աշխատանքներին, գործիքակազմին, ավտոմատ սարքավորումների աշխատանքի սկզբունքին, մասնակցություն են ունեցել հեռագրերի կազմանն ու հաղորդմանը:
«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը միշտ պատրաստակամ է աջակցել աշակերտների և ուսանողների՝ ոլորտի մասին պատկերացումների ընդլայնմանը, հետաքրքրություն առաջացնել շրջակա միջավայրի բաղադրիչների նշանակության և պահպանության հարցերում: