AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Հանդիպում DSIK հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենի և խորհրդական հետ

16/02/2024

Փետրվարի 15-ին ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ում կայացավ հանդիպում Գերմանիայի խնայողական բանկերի միջազգային համագործակցության /DSIK/ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Էրիկ Բյոտտխերի և առցանց կապով՝ Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի բիզնեսի զարգացման խորհրդական Բրանկո Վեհներտի հետ։
Հանդիպումը հիմնված էր DSIK-ի և ՊՈԱԿ-ի նախորդ տարիների համատեղ արդյունավետ համագործակցության վրա։
Հանդիպման ընթացքում DSIK հիմնադրամի ներկայացուցիչերը ներկայացրեցին նախագծի հայեցակարգը՝ Կլիմայի միջազգային նախաձեռնության /IKI/ 2023թ․-ի թեմատիկ մրցույթի համատեքստում, որը DSIK-ը պատրաստել և նախատեսում է ներկայացնել Լայբնիցի անվան անցումնային տնտեսությունների գյուղատնտեսական զարգացման ինստիտուտի /IAMO/ և Գյուղատնտեսական խորհրդատվական կազմակերպության /IAK/ հետ միասին։ Թեման ուղղված է Հայաստանում, Մոլդովայում, Մոնղոլիայում և Ղրղզստանում ագրոկլիմայական տեղեկատվական համակարգի մշակմանը, որը կնպաստի ֆերմերային տնտեսությունների արդյունավետ կառավարմանը։