AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Աղբավայրերի պատճառով գլոբալ տաքացման դեմ գործնականում պայքարելու գրեթե հնարավորություն չկա

16/02/2024

Ըստ փորձագետների մեթանի ահռելի արտահոսքերը կարող են տապալել կլիմայական նպատակները, սակայն դրանց դադարեցումն արագ կնվազեցնի գլոբալ տաքացումը: Ըստ The Guardian ամսագրի, սկսած 2019 թվականից կենցաղային թափոնների աղբավայրերից մեթանի ավելի քան 1000 խոշոր արտահոսք է տեղի ունեցել: Արբանյակային տվյալների վերլուծությունները ցույց են տալիս, որ Հարավային Ասիայի խիտ բնակեցված երկրները, ունենալով արտանետումների բարձր մակարդակ, դարձել են այս երևույթների կիզակետ, և նաև Արգենտինան և Իսպանիան, զարգացած երկրները, որտեղ թափոնների կառավարումը պետք է կանխի արտահոսքերը։
Աղբավայրերը մեթան են արտադրում, երբ օրգանական թափոնները, ինչպիսիք են սննդի մնացորդները, փայտը, թուղթը և այլն, քայքայվում են թթվածնի բացակայության պայմաններում: Մթնոլորտում մեթանը 20 տարվա ընթացքում 86 անգամ ավելի շատ ջերմություն է կլանում, քան ածխաթթու գազը, և գլխավոր դեր է կատարում կլիմայի փոփոխության գործընթացում։ 
Քաղաքային բնակչության աճին զուգընթաց չկառավարվող աղբավայրերից արտանետումները մինչև 2050 թվականը կարող են կրկնապատկվել։
Ինչպես գրում է The Guardian-ը 2019 թվականի հունվարից մինչև 2023 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել ընդհանուր առմամբ մեթանի գերարտահոսքերի 1256 դեպք: Պակիստանը, Հնդկաստանը և Բանգլադեշը գլխավորում են ամենամեծ արտահոսքեր ունեցող երկրների ցուցակը, որին հաջորդում են Արգենտինան և Իսպանիան: 
Աղբավայրերից արտանետումները կարելի է կրճատել առաջին հերթին ավելի քիչ օրգանական թափոններ ունենալով, կամ հնարավորինս որսալ աղբավայրից արտանետվող մեթանը։ Մեթանի արտահոսքերի կանխարգելման միջոցառումները ավելի արագ են դանդաղեցնում կլիմայի փոփոխությունը, քան այլ միջոցառումներ, ընդ որում քիչ ծախսատար են և նույնիսկ որոշ միջոցառումներ գումար են բերում, երբ գազը վաճառվում է որպես վառելիք։