15/02/2024
Փետրվարի 15-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի ղեկավար Արմեն Վարոսյանի, ծրագրի հիդրոլոգ Բենյամին Զաքարյանի և 4-րդ բաղադրիչի համակարգող Արմենուհի Վանոյանի հետ՝ ծրագրի շրջանակում համագործակցության և առաջնահերթությունների սահմանման վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի ջրային ռեսուրսների մոնիթորինգի, կառավարման, տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց հնարավոր փորձի փոխանակմանը, «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիայի, ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ցանցի, ինչպես նաև մակերևութային ջրերի մոնիթորինգի ցանցի արդիականացմանն աջակցությանը, կադրերի վերապատրաստմանն ու կարողությունների զարգացմանը և այլն։
ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը շնորհակալություն հայտնեց ծրագրի թիմին՝ ցուցաբերված աջակցության և իրականացվող աշխատանքների համար։
ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման մոտեցումերի բարելավման և քաղցրահամ ջրային ռեսուրսների պահպանության նպատակով:
Ծրագիրն իրականացվում է «Դելոյթ Քնսալթինգ»-ի կողմից՝ գործընկերներ «Ուրբան» կայուն զարգացման հիմադրամի, «Կոլորադո Բոլդեր» համալսարանի հետ համատեղ։