AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ում կայացավ հանդիպում Vaisala ընկերության Եղանակի և շրջակա միջավայրի գծով տարածաշրջանային վաճառքի տնօրեն Կիմմո Ռիստոլայնենի և վաճառքի մասնագետ Դմիտրի Կրամարենկոյի հետ

15/02/2024

Փետրվարի 13-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում կայացավ հանդիպում Vaisala ընկերության Եղանակի և շրջակա միջավայրի գծով տարածաշրջանային վաճառքի տնօրեն Կիմմո Ռիստոլայնենի և վաճառքի մասնագետ Դմիտրի Կրամարենկոյի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտի փորձագիտական ծառայությունների տնօրեն Հարի Փիեթարիլան։
ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, ողջունելով հյուրերին, կարևորեց Vaisala ընկերության հետ համագործակցությունը՝ հաշվի առնելով ոլորտում Vaisala ֆիննական ընկերության մեծ փորձը։
Աշխարհում հայտնի օդերևութաբանական սարքավորումներ արտադրող Vaisala ֆիննական ընկերության ներկայացուցիչները «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին ներկայացրեցին իրենց ընկերության գործունեությունը, իրենց կողմից արտադրվող ավտոմատ օդերևութաբական կայանները, տվիչները, օդի աղտոտվածության և այլ հիդրոօդերևութաբանական սարքավորումները։
Ներկայացվեցին նաև օդերևութաբանական ռադարների հնարավորությունները, տեխնիկական պարամետրերը և տեսակները, ինչպես նաև Vaisala ընկերության համագործակցության փորձը Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտի հետ։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնեցին հետագայում շարունակել համագործակցությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։