AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ճանաչողական այց «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Երևանի ագրոօդերևութաբանական կայան

12/02/2024

Փետրվարի 9-ին, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Երևանի ագրոօդերևութաբանական կայանը ճանաչողական այցի շրջանակներում հյուրընկալել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի 7-րդ դասարանի աշակերտներին։
Այցի նպատակն էր «Ինչպե՞ս է կլիման ազդում եղանակի վրա» դպրոցական նախագծային աշխատանքի ավարտից հետո ծանոթանալ ագրոօդերևութաբանական, օդերևութաբանական և ակտինոմետրիական դիտարկումների կարգին և անհրաժեշտ սարքավորումներին, մասնակցել մի շարք դիտարկումների, ծանոթանալ օդերևութաբանական պարամետրերի դիտարկման, գրանցման, ինչպես նաև տեղեկատվության հաղորդման կարգին։
«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը միշտ պատրաստակամ է աջակցել աշակերտների և ուսանողների՝ ոլորտի մասին պատկերացումների ընդլայնմանը, հետաքրքրություն առաջացնել շրջակա միջավայրի բաղադրիչների նշանակության և պահպանության հարցերում: