AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Եվրոպայի եղանակի անվանման ամենահին համակարգը մշակվել է Բեռլինի Ազատ համալսարանի օդերևութաբանական ինստիտուտի ուսանող Կառլա Վեգեի կողմից՝ 1954 թվականին

08/02/2024

Կառլա Վեգեն առաջարկել է, որ պետք է անուններ վերագրվեն ցածր (ցիկլոն) և բարձր (անտիցիկլոն) ճնշման մարզերին, որոնք ազդում են Կենտրոնական Եվրոպայի եղանակի վրա: Համալսարանը հետագայում սկսեց անվանել բարձր կամ ցածր ճնշման յուրաքանչյուր մարզ իր եղանակային կանխատեսումների շրջանակներում՝ ուսանողների կողմից ներկայացված 260 արական և 260 իգական սեռերի անունների ցանկից:
Իգական անունները վերագրվում էին ցածր ճնշման մարզերին, իսկ արական անունները վերագրվում էին բարձր ճնշման մարզերին: Անունները հետագայում օգտագործվել են բացառապես Բեռլինի լրատվամիջոցների կողմից մինչև 1990 թվականի փետրվարը, որից հետո գերմանական լրատվամիջոցները սկսեցին լայնորեն օգտագործել անունները, սակայն դրանք պաշտոնապես չհաստատվեցին Գերմանիայի օդերևութաբանական ծառայության (DWD) կողմից: 
2002 թվականի նոյեմբերին գործարկվեց «Adopt-a-Vortex» (www.wetterpate.de) ծրագիրը, որը թույլ է տալիս հասարակության անդամներին կամ ընկերություններին տվյալ տարվա համար գնել իրենց ցանկացած անվամբ ցիկլոններ և անտիցիկլոններ։
2021 թվականից Գերմանիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Լեհաստանի, Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի օդերևութաբանական ծառայությունները սկսել են օգտագործել այն անվանումները, որոնք տրվում են Բեռլինի Ազատ համալսարանի օդերևութաբանական ինստիտուտի կողմից ցածր ճնշման մարզերին: 
Հովանավորությունը հայտնի և բավականին յուրօրինակ նվեր է Սուրբ Ծննդյան, Ամանորի կամ այլ հատուկ առիթների համար: Ցիկլոնների անվանման գները կազմում է 199 եվրո, իսկ անտիցիկլոնների անուները՝ 299 եվրո: 
Եղանակի որոշ «հաճախորդներ» դա օգտագործում են որպես հետաքրքիր, բայց ոչ լայնորեն հայտնի անուն՝ հրապարակելու հնարավորություն, ինչպիսիք են Պոլիկարպը, Նանդորը, Բեյբհինը, Ջիլը և այլն: 
Մինչ այժմ գրեթե 3000 անհատներ 15 եվրոպական և այլ երկրներից, ներառյալ Բրազիլիան, Ճապոնիան և Միացյալ Նահանգները, արդեն մասնակցել են անվանակոչման սխեմային: 
Նկարում Օլգա ցիկլոնն է, որը 2024 թվականի փետրվարի 7-ին Մոսկվայում առաջացրեց ձյան առատ տեղումներ՝ փետրվար ամսվա նորմայի 50%-ի չափով։