AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՀՀ-ում օդի տարեկան միջին ջերմաստիճանի փոփոխությունը՝ 1961-1990թթ․ միջինի նկատմամբ

05/02/2024

Հայաստանի Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանի փոփոխությունները գնահատվել են տարբեր ժամանակաշրջանների համար, որոնց արդյունքներն օգտագործվել են կլիմայի փոփոխության մասին Հայաստանի Հանրապետության ազգային հաղորդագրություններում: Արդյունքները ցույց են տալիս, որ վերջին տասնամյակների ընթացքում հանրապետությունում նկատվել է տարեկան միջին ջերմաստիճանի զգալի աճ՝ 1961-1990թթ. միջինի նկատմամբ։