AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Այս տարի ևս կշարունակվի Կովկասի բնության հիմնադրամի և «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի միջև դեռևս 2022 թվականից սկսված համագործակցությունը

05/02/2024

2024 թվականին կշարունակվի Կովկասի բնության հիմնադրամի (ԿԲՀ) և ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի» ՊՈԱԿ-ի միջև դեռևս 2022 թվականից սկսված համագործակցությունը բնության հատուկ պահպանվող տարածքներում և ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության մասնաճյուղերում կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման նպատակով։
Այս տարի ԿԲՀ-ը ՊՈԱԿ-ին կնվիրաբերի 17,929,000 ՀՀ դրամ գումար դրամաշնորհ կենսաբազմազանության մոնիթորինգի գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով, ինչպես նաև մոտ 2,5 մլն ՀՀ դրամի տեխնիկական սարքավորումներ (տարբեր տաքսոնոմիկ խմբերի մոնիթորինգի իրականացման համար և դյուրակիր համակարգիչ)։ Տրված դրամաշնորհը և գործիքակազմը կօգնի շարունակել բարելավել ինդիկատոր տեսակների մոնիթորինգը ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություն մասնաճյուղերում և ԲՀՊՏ-ներում՝ էկոհամակարգերի վիճակի գնահատման համար։