AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ջրաբանության 055 մասնագիտական խորհրդի անդամները կողմ են քվեարկել Ե.23.05 «Ջրատնտեսական համակարգեր և դրանց շահագործումը» մասնագիտությամբ Էդգար Միսակյանին տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի շնորհմանը

01/02/2024

Հունվարի 30-ին ակադեմիկոս Ի. Վ. Եղիազարովի անվան Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտում գործող Ջրաբանության 055 մասնագիտական խորհրդում՝ տեղի է ունեցել Ե.23.05 «Ջրատնտեսական համակարգեր և դրանց շահագործումը» մասնագիտությամբ տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման համար ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Էդգար Էդվարդի Միսակյանի «Հայաստանի գետերի հիդրոլոգիական ուսումնասիրությունների օպտիմալ դիտացանցի որոշումը և տեղաբաշխումը» թեմայով ատենախոսության հրապարակային պաշտպանությունը, թեմայի գիտական ղեկավար տեխնիկական գիտությունների թեկնածու, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Վանոյի Ազիզյան, պաշտոնական ընդդիմախոսներ՝ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արեստակ Սարուխանյան, տեխնիկական գիտությունների թեկնածու Գևորգ Վերանյան, առաջատար կազմակերպություն ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ։
Ջրաբանության 055 մասնագիտական խորհրդի 9-ը անդամները միաձայն կողմ են քվեարկել Ե.23.05 «Ջրատնտեսական համակարգեր և դրանց շահագործումը» մասնագիտությամբ Էդգար Էդվարդի Միսակյանին տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի շնորհմանը։