AM RU EN

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի 22-28-ը (2024թ․)

29/01/2024

Սևանա լճի մակարդակը հունվարի 22-28-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և հունվարի 28-ին կազմել է 1900.15մ (28.01.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 11սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 2սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով հունվարի 22-28-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.531մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից հունվարի 28-ը ներառյալ՝ 6.009մլն. մ³: