AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Հինգ կարևոր իրադարձություն կլիմայի ուսումնասիրության պատմության մեջ

25/01/2024

Կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը կարող է թվալ որպես նոր ձևավորվող ուղղություն գիտության մեջ, սակայն գիտնականներն այն ուսումնասիրում են ավելի քան 160 տարի:
Հինգ նշանակալից պատմական փաստ այդ մասին.

1856 թվականին գիտնական Յունիս Նյուտոն Ֆուտը գիտության առաջընթացի ամերիկյան ասոցիացիայի (AAAS) տարեկան հանդիպման ժամանակ պնդում էր, որ ածխածնի երկօքսիդի ավելացումը կարող է ազդել կլիմայի վրա: Այժմ դա անվանվում է ջերմոցային էֆեկտ։
1958 թվականին Չարլզ Դեյվիդ Քիլինգը Հավայիի Մաունա Լոա հրաբխի գագաթի մոտակայքում սկսում է չափել ածխածնի երկօքսիդի կոնցենտրացիաները՝ Ազգային օվկիանոսային և մթնոլորտային վարչությանը (NOAA) պատկանող հաստատությունում:
1969 թվականին NOAA-ի գիտնականներ Ջոզեֆ Սմագորինսկին, Սյուկուրո Մանաբեն և Քըրք Բրյանը հրապարակում են օվկիանոս-մթնոլորտ ընդհանուր շրջանառության առաջին կապակցված մոդելի արդյունքները:
1985 թվականին NOAA-ի «Արևադարձային լայնությունների օվկիանոսի մթնոլորտ» ծրագիրը Խաղաղ օվկիանոսում տեղակայում է մի շարք լողացող չափիչ կայաններ, որոնք պետք էին գիտնականներին՝ օգնելու ավելի լավ կանխատեսել արևադարձային երևույթները (մասնավորապես Էլ Նինյո հարավային տատանում) և բարելավել կլիմայի կանխատեսումները:
1998 թվականին Մասաչուսեթսի համալսարանից Մայքլ Մանը հրապարակում է մի փաստաթուղթ, որը վերաբերում էր վերջին 1000 տարվա գլոբալ ջերմաստիճանին, սակայն փաստաթղթի հիմնական գրաֆիկի ձևը համեմատվում է հոկեյի փայտիկի հետ, որի ջերմաստիճանը մնում է համեմատաբար կայուն մինչև 1900 թվականը, որից հետո այն աճել է։