AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՀՀ տարածքում դիտված վտանգավոր օդերևութաբանական երևույթների քանակը՝ 2021, 2022, 2023 թվականներին

25/01/2024

ՀՀ տարածքում դիտվող վտանգավոր օդերևութաբանական երևույթների շարքին են դասվում կարկուտը, հորդառատ անձրևները, ուժեղ ձյունը, ուժեղ քամիները, ուժեղ մառախուղները, բուքը, սաստիկ շոգերը, ուժեղ սառնամանիքները, երաշտները, ուշ գարնանային և վաղ աշնանային ցրտահարությունները։
2023 թվականին հանրապետությունում դիտվել է ուժեղ մառախուղների 39 դեպք, որը 3-ով ավելի է 2022 թվականի և 6-ով՝ 2021 թվականի դեպքերի թվից։
Ուժեղ քամիների դեպքերի թիվն այս տարի կազմել է 14, որը նախորդ 2 տարիների համեմատ ավելացել է 4-ով։
Ուժեղ անձրևներով դեպքերի թիվը նույնպես ավելացել է՝ կազմելով 14 դեպք, 2021 և 2022 թվականներին կազմելով համապատասխանաբար 5 և 3 դեպք։
Ի տարբերություն նախորդ 2 տարիների` 2023 թվականին ուժեղ ձյան դեպքեր չեն գրանցվել։
Ցրտահարությունների դեպքերի թիվը վերջին 3 տարիներին առանձնապես չի փոխվել։
Սաստիկ շոգերով դեպքերի թիվը 2023 թվականին նվազել է՝ կազմելով 9 դեպք, իսկ սաստիկ սառնամանիքներ վերջին 3 տարիներին հանրապետության տարածքում չեն դիտվել։