AM RU EN

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը դեկտեմբերի 25-31-ը.(2023թ․)

04/01/2024

Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով  և դեկտեմբերի 31-ին կազմել է 1900.17մ (31.12.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից և 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 11 սմ-ով։
2023 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել մայիսի 14-ից և շարունակվել է մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ, և համաձայն Գեղամավան դիտակետի տվյալների այդ ժամանակահատվածում իրականացված ընդհանուր ջրառի ծավալը կազմել է 228․234 մլն.մ³:
Արփա-Սևան ջրատարով դեկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.444 մլն.մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ 114.456 մլն.մ³: