AM RU EN

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը դեկտեմբերի 18-24-ը.(2023թ․)

25/12/2023

Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.18մ (24.12.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 11սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 10սմ-ով։
2023 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել մայիսի 14-ից և շարունակվել է մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ, և համաձայն Գեղամավան դիտակետի տվյալների այդ ժամանակահատվածում իրականացված ընդհանուր ջրառի ծավալը կազմել է 228․234մլն. մ³:
Արփա-Սևան ջրատարով դեկտեմբերի 18-ից 24-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.485մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 24-ը ներառյալ՝ 113.012մլն. մ³: