AM RU EN

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 24-30-ը.(2023թ․)

01/08/2023

Սևանա լճի մակարդակը հուլիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.49մ (30.07.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 21սմ-ով։
Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը հուլիսի 24-30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 12.172մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից հուլիսի 30-ը ներառյալ՝ 129.104մլն. մ³:
Արփա-Սևան ջրատարով հուլիսի 24-30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.309մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից հուլիսի 30-ը ներառյալ՝ 84.047մլն. մ³: