AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Համաշխարհային օդերևութաբանական 19-րդ կոնգրեսի շրջանակներում տեղի են ունեցել ՀՕԿ առանցքային պաշտոնների ընտրություններ

08/06/2023

Մայիսի 22-ից հունիսի 2-ը Ժնևում կայացած Համաշխարհային օդերևութաբանական 19-րդ կոնգրեսի շրջանակներում հունիսի 1-2-ը տեղի են ունեցել Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) առանցքային պաշտոնների ընտրություններ։ 
Գլխավոր քարտուղար է նշանակվել Արգենտինայի Ազգային օդերևութաբանական ծառայության տնօրեն, տիկին Սիելեստե Սաուլոն, իսկ ՀՕԿ նախագահ է ընտրվել Արաբական Միացյալ Էմիրությունների Օդերևութաբանության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն, ՀՕԿ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների մշտական ներկայացուցիչ, դոկտոր Աբդուլա Ալ Մանդուսը:
Պրոֆեսոր Սաուլոն ներկայումս հանդիսանում է ՀՕԿ-ի առաջին փոխնախագահը: Նա նոր պաշտոնը կստանձնի 2024 թվականի հունվարի 1-ից և կփոխարինի պրոֆեսոր Պետերի Թաալասին, ով ավարտեց իր երկամյա մանդատը:



Համաշխարհային օդերևութաբանական կոնգրեսը 193 անդամներից բաղկացած ՀՕԿ-ի որոշումներ կայացնող բարձրագույն մարմինն է, որի պատվիրակների ձայների երկու երրորդը ստանալուց հետո պրոֆեսոր Սաուլոն նշանակվել է ՀՕԿ-ի Գլխավոր քարտուղար։
Դոկտոր Ալ Մանդուսը նախագահությունը ստանձնել է Համաշխարհային օդերևութաբանական կոնգրեսից անմիջապես հետո: Արաբական Միացյալ Էմիրություններն այս տարվա դեկտեմբերին հյուրընկալելու է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության COP28 համաժողովը:
Պարոն Դաուդա Կոնատեն (Կոտ դ’Իվուար) ընտրվել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության առաջին փոխնախագահ, պարոն Էոին Մորանը (Իռլանդիա)՝ կազմակերպության երկրորդ փոխնախագահ, դոկտոր Մրությունջայ Մոհապատրան (Հնդկաստան)՝ կազմակերպության երրորդ փոխնախագահ։
Գործադիր խորհրդի անդամներ են ընտրվել ՀՕԿ անդամների հետևյալ ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների տնօրենները՝

  • Պարոն Մոեգամատ Իշամ Աբադեր (Հարավային Աֆրիկա)
  • Պրոֆեսոր Գերհարդ Ադրյան (Գերմանիա)
  • Դոկտոր, պրոֆեսոր Քրիստոֆ Ափենզելեր (Շվեյցարիա)
  • Դոկտոր Գիլերմո Անտոնիո Բայգորրիա Պազ (Պերու)
  • Բրիգադի Գեներալ Լուկա Բայոնե (Իտալիա)
  • Տիկին Դայան Քեմփբել (Կանադա)
  • Դոկտոր Ժենլին Չեն (Չինաստան)
  • Պարոն Վոլկան Մուտլու Կոզկուն (Թուրքիա)
  • Դոկտոր Գարվին Կամմինգս (Գայանա)
  • Պրոֆեսոր Փեննի Էնդերսբի (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն)
  • Դոկտոր Դեյվիդ Գիկունգու (Քենիա)
  • Պարոն Քենեթ Գրեհեմ (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)
  • Պարոն Էնդրյու Ջոնսոն (Ավստրալիա)
  • Պրոֆեսոր Դվիկորիտա Կարնավատի (Ինդոնեզիա)
  • Դոկտոր Առլեն Լեյինգ (Բրիտանական Կարիբյան տարածքներ)
  • Դոկտոր Ալբերտ Մարտիս (Կուրասաո և Սինթ Մարտեն)
  • Պրոֆեսոր Մանսուր Բակո Մատազու (Նիգերիա)
  • Տիկին Դուդուզիլե Նհլենգեթվա-Մասինա (Էսվատինի)
  • Պարոն Մասանորի Օբայաշի (Ճապոնիա)
  • Տիկին Վիրջինիա Շվարց (Ֆրանսիա)
  • Դոկտոր Ռոար Սկալին (Նորվեգիա)
  • Տիկին Լիզան Սոարես Ֆերեյրա (Բրազիլիա)
  • Գեներալ-մայոր Հեշամ Թահուն (Եգիպտոս)
  • Պարոն Սիմպլիս Տչինդա Տազո (Կամերուն)
  • Տիկին Չին Լինգ Վոնգ (Սինգապուր)
  • Դոկտոր Հի-Դոնգ Յո (Կորեայի Հանրապետություն)
  • Պարոն Ջոել Զունգրանա (Բուրկինա Ֆասո)։