AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՀՕԿ-ի 19-րդ կոնգրեսի շրջանակներում՝ մայիսի 26-27-ը կայացել է ՀՕԿ-ի հիդրոլոգիական ասամբլեան

08/06/2023

Մայիսի 22-ից հունիսի 4-ը ՀՕԿ-ի 19-րդ կոնգրեսի շրջանակներում՝ մայիսի 26-27-ը կայացել է ՀՕԿ-ի հիդրոլոգիական ասամբլեան: Սա ՀՕԿ-ի անդամների հիդրոլոգների առանցքային ֆորումն է, կոնգրեսին և համապատասխան մարմիններին հիդրոլոգիայի հետ կապված հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու, և ազդելու ամբողջ կազմակերպության ռազմավարական ուղղվածության վրա՝ ձևակերպելով կարիքները, հայտնաբերելով բացերը և սահմանելով առաջնահերթությունները՝ օպերատիվ հիդրոլոգիայի տեսանկյունից:
Հիդրոլոգիական ասամբլեային մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը՝ ՀՕԿ-ի Հայաստանի մշտական ներկայացուցիչ, ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի գլխավորությամբ, տնօրենի գլխավոր խորհրդական տիկին Վալենտինա Գրիգորյանի և Հիդրոլոգիայի ծառայության պետ՝ Ամալյա Միսակյանի (հեռավար) մասնակցությամբ։



Հիդրոլոգիական ասամբլեայի հիմնական նպատակն է ՀՕԿ-ի գործունեության մեջ հիդրոլոգիայի ինտեգրմանը նպաստել, օպերատիվ հիդրոլոգիական համայնքի մոբիլիզացում և ներգրավում որոշում կայացնող և ղեկավար կառույցներում, օպերատիվ հիդրոլոգիային առընչվող և գործնեության ընթացքում ի հայտ եկած հիդրոլոգիական խնդիրների և հարցերի քննարկում, խորհրդատվություն, ՀՕԿ-ի ղեկավար կառույցների շրջանականերում։
Հիդրոլոգիական ասամբլեայի ընթացքում ներկայացվել և քննարկվել են ՀՕԿ-ի տեսլականը և Հիդրոլագիայի ռազմավարությունը և դրա հետ կապված գործողությունների ծրագիրը, առաջարկվող նորացված տեխնիկական առաջադրանքը՝ հիդրոլոգիական կոորդինացիոն խմբի (HCP) համար:
Ներկայացվել են ընթացիկ և պլանավորված հիդրոլոգիական արտաբյուջետային ծրագրերը, ինչպես նաև հաջողված օրինակները կապված հանկարծահաս հեղեղումների ռիսկի, երաշտի կառավարման, վաղ նախազգուշացման համակարգերի, համաշխարհային հիդրոլոգիական ցիկլի դիտարկման համակարգի հետ։
Քննարկումների հիմնական և կարևորագույն թեմաներն են եղել նաև ընթացիկ հիդրոլոգիական իրավիճակի գնահատման և դրա կանխատեսման ՀՕԿ-ի Համաշխարհային համակարգը (HydroSOS) և Հիդրոմետրիայի աջակցության համաշխարհային կենտրոն (HydroHub) ծրագրերը։ Դրանց հետագա զարգացմանն ու բարելավմանը, ազգային և տարածաշրջանային մակարդակներում ներդրման հնարավորություններին, ինչպես նաև համաշխարհային հիմնական/հենքային դիտարկումների ցանցի (GBON) ձեռքբերումներին և ապագային նվիրված հարցերը: