AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«Պայքար պլաստիկ աղտոտվածության դեմ», այս խորագրի ներքո այսօր աշխարհը նշում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը

05/06/2023

Ինչու՞ պլաստիկ աղտոտվածություն։
Աշխարհը խեղդվում է պլաստիկի մեջ: Տարեկան արտադրվում է ավելի քան 400 միլիոն տոննա պլաստիկ, որի կեսը մեկանգամյա օգտագործման է, և այս ամենի միայն 10%- ն է վերամշակվում: Ենթադրվում է, որ 19-23 միլիոն տոննա պլաստիկ հայտնվում է լճերում, գետերում և ծովերում, ինչը համարժեք է պոլիէթիլենային տոպրակներով, շշերով և այլ իրերով լցված նավթատարին:
Այսօր պլաստիկը լցվում է աղբավայրեր, տարրալվացվում է օվկիանոս և վերածվում թունավոր ծխի՝ այն դարձնելով մոլորակի ամենամեծ սպառնալիքներից մեկը: Քչերը գիտեն, որ պլաստիկի միկրոմասնիկները մտնում են մեր սննդի և խմելու ջրի մեջ, և նույնիսկ օդ, որը շնչում ենք: Պլաստմասսայից շատ ապրանքներ պարունակում են վտանգավոր հավելումներ, որոնք կարող են վտանգ ներկայացնել առողջության համար:
Շրջակա միջավայրի համաշխարհային օրը կոչ է մարդկությանը շրջակա միջավայրի համար աղետալի համարվող այս աղտոտիչի դեմ պայքարի դուրս գալու՝ հույս արթնացնելով, որ պլաստիկից աղտոտվածությունը մի օր կդառնա պատմություն: https://www.worldenvironmentday.global/

«ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ դիատոմների վերաբերյալ (մաս II) առցանց տարածաշրջանային վերապատրաստում

22/09/2023

Oգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ը Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության շրջակա միջավայրի գործակալության լաբորատորիայում տեղի ունեցավ լաբորատոր դասընթաց

18/09/2023

«Օզոնային շերտի վերականգնում և կլիմայի փոփոխության նվազեցում»․ այս կարգախոսի ներքո այսօր նշվում է օզոնային շերտի պահպանության միջազգային օրը

18/09/2023

Սեպտեմբերի 4-6-ը Շվեցարիայի Ժնև քաղաքում կայացել է ՄԱԿ ԵՏՀ Մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման կոնվենցիայի #LRTAP «Ռազմավարությունների և վերանայում» աշխատանքային խմբի 61-րդ նիստը

13/09/2023

Սեպտեմբերի 6-ին և 7-ին հերթական անգամ իրականացվել է Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգ

13/09/2023