AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի օդերևութաբանության ծառայության պետ Սոնա Հայրապետյանը մասնակցել է VLab տարածաշրջանային ուսուցողական սեմինարին

15/10/2025


2025 թվականի հոկտեմբերի 8-10-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի օդերևութաբանության ծառայության պետ Սոնա Հայրապետյանը մասնակցել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության և Ուզբեկստանի Հիդրոօդերևութաբանական ծառայության նախաձեռնությամբ կազմակերպած VLab տարածաշրջանային ուսուցողական սեմինարին՝ նվիրված Կենտրոնական Ասիայի երկրների ազգային օդերևութաբանական և հիդրոլոգիական ծառայությունների կողմից արբանյակային տվյալների օգտագործմանը։
Դասընթացի նպատակն էր․

  •  բարելավել մասնակից երկրների ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների մասնագիտական պատրաստավածության մակարդակը,
  •  զարգացնել արբանյակային տվյալների արդյունավետ կիրառման կարողությունները,
  •  աջակցել տարածաշրջանում եղանակային դիտարկումների որակի բարելավմանը։

Դասընթացը անց են կացրել միջազգային փորձագետներ՝ Եվրոպական օդերևութաբանական արբանյակների շահագործման կազմակերպությունից, Չինաստանի օդերևութաբանության վարչությանից և Օդերևութաբանական արբանյակային հետազոտությունների համագործակցային ինստիտուտից։
Դասընթացին մասնակցում էին Վրաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Մոնղոլիայի, Ղազախստանի, Մոլդովայի, Պակիստանի հիդրոօդերևութաբանական ծառայության ներկայացուցիչները:
Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան սերտիֆիկատներ։

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025

Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել հանդիպում Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի պաշտպանության կոմիտեի «Տաջիկհիդրոմետ» գործակալության տնօրեն Աբդուլլո Խաբիբուլո Քուրբոնզոդայի հետ

23/10/2025

Քլորօրգանական թափոնների վերամշակում քայքայիչ ջրածնավորման եղանակով

15/10/2025