Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը (2025թ․)
06/08/2025
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
Վանաձոր քաղաքում՝
- Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 2-ին ,
- Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 29-ին,
- Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։
Ալավերդի քաղաքում՝
- Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 27-ին, 28-ին և 30-ին,
- Սայաթ Նովա փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 1-ին,
- Դեբեդի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։
Գյումրի քաղաքում՝ հուլիսի 27-ին, 28-ին, 29-ին, 31-ին և օգոստոսի 1-ին,
Հրազդան քաղաքում՝ հուլիսի 27-ին և 28-ին,
Արարատ քաղաքում՝ հուլիսի 29-ին։

