AM RU EN

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՈՐԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը (2025թ.)

06/08/2025

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Կենտրոնում՝ հուլիսի 31-ին, օգոստոսի 2-ին, 3-ին և 5-ին,
  • Արաբկիրում՝ օգոստոսի 4-ին,
  • Նոր Նորքում՝ չի գերազանցել,
  • Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,
  • Նոր Նորքում՝ օգոստոսի 1-ին, 3-ին և 5-ին,
  • Արաբկիրում՝ օգոստոսի 3-ին,
  • Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։