ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՈՐԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 28-ից հունիսի 3-ը (2025թ.)
04/06/2025
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոն վարչական շրջանում՝ մայիսի 29-ին, 30-ին, 31-ին և հունիսի 2-ին,
- Շենգավիթում՝ մայիսի 28-ին և 30-ին,
- Նոր Նորքում՝ մայիսի 29-ին և հունիսի 1ին,
- Արաբկիրում՝ մայիսի 29-ին և հունիսի 2-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Նոր Նորքում՝ մայիսի 28-ին, 29-ին, 30-ին, հունիսի 1-ին և 3-ին,
- Կենտրոնում՝ մայիսի 28-ին և 29-ին,
- Շենգավիթում՝ չի գերազանցել,
- Արաբկիրում՝ չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։


