AM RU EN

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՈՐԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երևանում մթնոլորտային օդի որակը. օգոստոսի 10-16-ը (2023թ.)

18/08/2023

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ օգոստոսի 15-ին, Շենգավիթում՝ օգոստոսի 10-ին և 16-ին, Նոր Նորքում՝ չի գերազանցել։ 
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում օգոստոսի 10-ին, 12-ին, 15-ին և 16-ին, Նոր Նորքում՝ օգոստոսի 12-ին և 16-ին։ 
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։