AM RU EN

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՈՐԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երևանում մթնոլորտային օդի որակը. հունիսի 2-7-ը (2023թ.)

08/06/2023

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հունիսի 2-6-ը, Շենգավիթում՝ հունիսի 4-ին և 5-ին, Արաբկիրում՝ հունիսի 7-ին, Նոր Նորքում՝ հունիսի 2-ին և 4-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում հունիսի 2-5-ը, Արաբկիրում՝ հունիսի 2-ին, 5-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։