AM RU EN

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՈՐԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երևանում մթնոլորտային օդի որակը. մայիսի 25-28-ը (2023թ.)

29/05/2023

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում բոլոր 4 օրերին, Շենգավիթում՝ մայիսի 26-ին և 27-ին։
 Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում բոլոր 4 օրերի ընթացքում, Շենգավիթում՝ մայիսի 25-ին, 26-ին և 28-ին, Արաբկիրում՝ մայիսի 26-28-ը։
 Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։