AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (22-27.09.2025թ.)

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 22-ի ցերեկը, 23-26-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 27-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 22-ի և 26-ի ցերեկը, 27-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, առանձին շրջաններում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 23-25-ին, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևելյան՝ 5-9մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-25-ին աստիճանաբար կբարձրանա՝ 2-4, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-9 աստիճանով։

Երևան քաղաքի սեպտեմբերի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        33.8°C (2017թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա               3.4°C (1987թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       19.0°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին