AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (14-19.09.2025թ.)

   Երևան քաղաքում՝

         Սեպտեմբերի14-ի ցերեկը, 15-ին, 17-ին և 19-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ։

Սեպտեմբերի 16-ի երեկոյան  և 18-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

         Սեպտեմբերի 14-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է թույլ անձրև։

Սեպտեմբերի 16-ի ցերեկը, 17-19-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ։

Սեպտեմբերի 15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։