AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (09-14.09.2025թ.)

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին, 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 11-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 9-ի ցերեկը, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 10-ին կեսօրից հետո, 12-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 11-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, 11-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-ին կնվազի 2-4, 11-ին ևս 4-6 աստիճանով։

Երևան քաղաքի սեպտեմբերի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        34.8°C (1986թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա               8.0°C (2013թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       21.9°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին