AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (27.07-01.08.2025թ.)

Երևան քաղաքում՝

Հուլիսի 27-ի ցերեկը, 28-31-ին, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը, հուլիսի 27-ի ցերեկը 28-29-ին աստիճանաբար կբարձրանա։

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 27-ի ցերեկը , 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-31-ին և օգոստոսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 27-31-ին,օգոստոսի 1-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը, հուլիսի 27-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին