AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (25-30.06.2025թ.)

Երևան քաղաքում՝

Հունիսի 25-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-30-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վրկ։

Հանրապետության տարածքում`

Հունիսի 25-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-30-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 25-ի ցերեկը, 26-28-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևան քաղաքի հունիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        38.4°C (2021թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա              10.2°C (1983թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան      23.8°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին